«Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին, քան շատերը կարծում են». Զելենսկի

Լուրեր

23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ «ավելի մոտ է ավարտին», քան շատերը կարծում են, և դաշնակիցներին կոչ է արել ուժեղացնել ուկրաինական բանակը։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցազրույցից հրապարակված հատվածներում Ուկրաինայի նախագահն ասում է, որ հաղթանակի իր ծրագիրը, որը պետք է ներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, կայանում է «Ուկրաինան ուժեղացնելու մեջ»։

«Հենց այդ պատճառով էլ մենք խնդրում ենք մեր ընկերներին, մեր դաշնակիցներին՝ ուժեղացնել մեզ։ Դա ծայրահեղ կարևոր է։ Իմ կարծիքով՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան շատերն են կարծում, մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր «հաղթական ծրագիրը» ներառում է բանակցություններ Ռուսաստանի հետ և պատրա՞ստ է, արդյոք, վստահել Մոսկվային, Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ խաղաղության ծրագիրը Ռուսաստանի հետ բանակցությունների մասին չէ։ Նա այն անվանել է կամուրջ՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման համար, առաջարկների էությունն Ուկրաինայի հզորացումն է։

«Միայն ուժի դիրքերից մենք կկարողանանք դիվանագիտական ​​ճանապարհով Պուտինին մղել խաղաղության»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինին վախեցնում է Ուկրաինայի ռազմական գործողությունը Կուրսկի շրջանում, քանի որ ռուսները տեսել են, որ նա չի կարողանում պաշտպանել սեփական երկրի տարածքը։

Սեպտեմբերի 25-ին Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում։ Նախատեսված են նրա հանդիպումները G7 երկրների, ինչպես նաև, այսպես կոչված, Գլոբալ հարավի ներկայացուցիչների հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի