Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից է լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտում Անդորրայի հաջող փորձի ներդնումը Հայաստանում. ՀՀ նախագահ

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է Անդորրայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումն ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:

Անդորրայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով առաջ մղելու գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Եվրամիության, Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային հարթակներում համագործակցության սերտացմանն ուղղված քայլերի կարևորությունը: Շեշտվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև նոր կապերի ձևավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը և այս համատեքստում կարևորվել են քաղաքական փոխայցելություններն ու շարունակական երկխոսությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, տուրիզմի, կրթության և այլ բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի բացահայտման վերաբերյալ հարցեր:

«Կան մի շարք ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը և ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից է զբոսաշրջությունը, մասնավորապես, լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտում Անդորրայի հաջող փորձի ներդնումը Հայաստանում։ Կարևոր ենք համարում նաև թունելաշինության, ճանապարհաշինության ոլորտում փորձի փոխանակումը»,- նշել է նախագահը: