Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի խորհրդական Մարտեն Բուֆի հետ
Քաղաքականություն
23.09.2024 | 18:06Սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը և մասնավորապես ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ։