Տաջիկստանում էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ են մտցրել՝ «ջրի սակավության և երկրի բնակչության աճի պատճառով»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Տաջիկստանի իշխանություններն էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ են մտցրել «ջրի սակավության և երկրի բնակչության աճի պատճառով»։ Սահմանափակումները սկսել են գործել սեպտեմբերի 22-ից, հայտնում է Ազատություն/Ozodi ռադիոկայանի տաջիկական ծառայությունը՝ հղում անելով Barki Tojik պետական էներգետիկ հոլդինգին։

Ըստ այդմ, երկրի էներգահամակարգում ակնկալվում է ավելի քան մեկ միլիարդ կՎտ դեֆիցիտ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գալիք աշուն-ձմեռ շրջանը «շատ ցուրտ և երկար» է լինելու։ Radio Ozodi-ն հիշեցնում է, որ վերջին տարիներին «էներգիայի սահմանաչափը» հոկտեմբերից սահմանվել է ամբողջ երկրում, բացառությամբ խոշոր քաղաքների և Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի, սակայն անցյալ ձմռանը սահմանափակումներն ազդել են նաև Տաջիկստանի մայրաքաղաքի վրա։

Դեռ հուլիսին երկրի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Դալեր Ջուման կոչ էր արել բնակչությանը՝ «ձմռան համար ածուխ կուտակել»։ Օգոստոսին Բարկի Տոջիկը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սահմանափակումներ կմտցվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել Ռոգունի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, դրա երկու ագրեգատն արդեն գործարկվել է։ Երրորդ ագրեգատը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին։

Տաջիկները բողոքում են, որ երկրի իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում չեն կարողանում լուծել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման խնդիրը։ Նրանք, մասնավորապես, վրդովված են, որ հոսանքազրկումների պայմաններում Տաջիկստանը շարունակում է էլեկտրաէներգիա վաճառել Աֆղանստանին և հարևան այլ երկրներին։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին կիսամյակում երկիրն արտահանել է ավելի քան 715 մլն կՎտ՝ ավելի քան 27 մլն դոլար արժողությամբ։
Այնուամենայնիվ, Տաջիկստանի պաշտոնյաները էներգետիկ ոլորտում խնդիրները կապում են այլ պատճառների հետ, այդ թվում՝ տեղումների պակասի, ջրամբարներում ջրի ցածր մակարդակի, սարքավորումների վերանորոգման և վթարների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սպառման ավելացման՝ տնտեսական և բնակչության աճի պատճառով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի