Զելենսկին այցելել է Փենսիլվանիայի գործարան, որտեղ ուկրաինական բանակի համար արկեր են արտադրվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է ամերիկյան Փենսիլվանիայում գտնվող գործարան, որտեղ ուկրաինական բանակի համար 155 մմ տրամաչափի հրետանային արկեր են արտադրվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես սկսեցի իմ այցը Միացյալ Նահանգներ՝ երախտագիտություն հայտնելով գործարանի բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև Փենսիլվանիայի և մեր Զապորոժյեի միջև համագործակցությունն ընդլայնելու մասին համաձայնագրերով», – գրել է նա X սոցիալական ցանցում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարանի աշխատակիցներին, ովքեր «օգնում են Ուկրաինային գոյատևել ազատության համար պայքարում»։

Փենսիլվանիայում Զելենսկին հանդիպել է նաև նահանգապետ Ջոշ Շապիրոյի, նահանգից սենատոր Բոբ Քեյսիի և կոնգրեսական Մեթ Քարթրայթի հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի