ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի քաղաքապետ Էդ Գեյնը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես «Հայաստանի ազգային օր»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Փիթսբուրգի քաղաքապետի ստորագրած հրամանում։

456946986_1494482781432940_793984027715492119_n.jpg

Վերջինիս մեջ նաև հիշեցվում է, որ 1991 թվականի դեպտեմբերի 21-ին Հայաստանը հայտարարել է Խորհրդային միությունից իր անկախացման մասին՝ դարեր ի վեր օտար տիրապետությունից հետո հռչակելով իր վերաանկախացման պատմական պահը՝ որպես  ինքնիշխան ազգ։

«Հայաստանն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ և հինավուրց ժամանակներ հասնող պատմությամբ՝ ներառյալ 301 թվականին առաջին Քրիստոնյա պետության ձևավորմամբ», – նշված է հրամանի մեջ։

Վերջինում նաև շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ցուցաբերել է հանձնառություն և ճանաչվել այլ ժողովրդավարական ազգերի՝ ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։

«Հայերը Փիթսբուրգում և ամբողջ աշխարհում նշանակալի ներդրում են կատարել իրենց համայնքների մշակութային, տնտեսական և հասարակական համակարգում՝ միաժամանակ պահպանելով իրենց եզակի ավանդույթների ժառանգությունը», – ասվում է հրամանում։

Փիթսբուրգի քաղաքապետի հրամանում նաև ընդգծվում է, որ հայ ժողովուրդը ցույց է տվել դիմակայունություն և ուժ՝ ի դեմս դժբախտության, ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և շարունակել է ծաղկեցնել և ներդրում ունենալ համաշխարհային համայնքի կյանքում։

«Վերջին 32 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը համախմբել է իր ինքնիշխանությունը և անկախությունը՝ խթանելով կապերը Միացյալ Նահանգների և այլ  ազգերի հետ և դառնալով տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների կենսական խաղացող», – շեշտվում է հրամանի մեջ։

Հրամանում ընդգծվում է, որ Փիթսբուրգի հայկական համայնքն ուրախությամբ կնշի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տարեդարձը՝ պատվելով նրանց նախնիների ժառանգությունը և հայ ժողովրդի հարատև ոգին։

«Հետևաբար, հիմա Փիթսբուրգ քաղաքում քաղաքապետ Էդ Գեյնին 2024 թվականի սեպտեմբերի 21-ը հռչակում է որպես «Հայաստանի ազգային օր» և բոլոր քաղաքացիներին խրախուսում է ճանաչել հայ համայնքի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը և ունեցած ներդրումները», – եզրափակվում է հայտարարությունը՝ քաղաքապետի ստորագրությամբ։