Հերցոգը հերքել է Իսրայելի մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթեցմանը

Լուրեր

23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:59
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
23.06.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ
23.06.2026 | 10:25
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 10:12
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս
23.06.2026 | 10:09
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.06.2026 | 09:39
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
Բոլորը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ իր երկիրը ներգրավված չէ Լիբանանում փեյջերների և կապի այլ սարքերի պայթեցման գործողությանը: Ավելի վաղ լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորումն Իսրայելին մեղադրել էր փեյջերների և ռացիաների պայթեցման մեջ: Համաշխարհային բազմաթիվ լրատվամիջոցներ էլ գրել են, թե ինչպես են Իսրայելի հետախուզական ծառայությունները պատրաստել այս գործողությունը։

«Ես միանգամից հերքում եմ որևէ մասնակցությունը այս կամ այն գործողությանը»,- ասել է Հերցոգը Sky News-ին։

Նա ասել է, թե Իսրայելը չի ցանկանում պատերազմել Լիբանանի հետ։

«Սակայն Լիբանանը պատանդ է դարձել ահաբեկչական կազմակերպությանը և, համապատասխանաբար, «Հըզբոլլահ»-ի քաղաքական կուսակցությանը։ «Հըզբոլլահ»-ը շատ թշնամիներ ունի, այն խեղդում ու քանդում է Լիբանանը, կրկին քաոս ստեղծում»,- հավելել է Հերցոգը:

Անցյալ շաբաթ Լիբանանում փեյջերների և կապի այլ միջոցների զանգվածային պայթյուններ գրանցվեցին, որոնք «Հըզբոլլահ»-ի անդամներն օգտագործում էին օպերատիվ հաղորդակցության համար: Զոհվեց մի քանի տասնյակ մարդ, շուրջ երեք հազարը՝ վիրավորվեց։

«Հըզբոլլահ»-ը կատարվածի համար Իսրայելին մեղադրեց։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի