Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին է հանձնել Կիևի, Մոսկվայի և Համայն Ռուսիո մետրոպոլիտ Սուրբ Ալեքսիի Ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատրիարք Կիրիլի մոսկովյան նստավայրում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նման պարգևի է արժանացել «միջկրոնական երկխոսության զարգացման, հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման գործում ներդրման և իր 75-ամյակի կապակցությամբ»։

Հանձնելով շքանշանը՝ պատրիարք Կիրիլը նշել է, որ այն ժամանակ, երբ աշխարհում հակամարտություններ են տեղի ունենում, Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև նման վտանգներ չկան։

Փաշազադեն շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին բարձր պարգևի համար, իսկ պատրիարք Կիրիլին անվանել «ադրբեջանական ժողովրդի բարեկամ»։ Նա ընդգծել է, թե «հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը միշտ արդարության ու ճշմարտության կողմն է եղել»։ Նա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի անունից ողջույններ է փոխանցել պատրիարք Կիրիլին։

«Այսօրվա պարգևը ես համարում եմ որպես մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունների վառ օրինակ։ Ես աղոթում եմ, որ մեր երկրների միջև եղբայրական ու բարեկամական հարաբերությունները, մեր պետությունների ղեկավարության միջև վստահելի հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է Փաշազադեն։

Նա  Ռուս ուղղափառ եկեղեցուն Արցախյան գորգ է նվիրել։

Միջոցառմանը, դատելով տարածված լուսանկարներից, մասնակցել են նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, ինչպես նաև ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովը։

Էմմա Չոբանյան