Գիտնականները պարզել են, որ COVID-19-ը տարածվել է չինական Ուհանի շուկայից

Լուրեր

23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
Բոլորը

Կորոնավիրուսի տարածումը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքի Հուանան շուկայից՝ համաձայն միջազգային հետազոտության։ Այն պատրաստել են 23 գիտնականներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

Cell ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ COVID-19-ով առաջին հիվանդներից շատերը աշխատել կամ այցելել են Հուանան ծովամթերքի մեծածախ շուկա: Շուկայի կապը վիրուսի տարածման հետ առաջին անգամ հաստատել են քաղաքի տարբեր հիվանդանոցների բժիշկները, նշում են գիտնականները։

2019 թվականի դեկտեմբերին ընդունված 174 հիվանդների 32%-ը «հաստատված կապ է ունեցել այդ վայրի հետ»։ Բացի այդ, թոքաբորբից մահացության ավելցուկային դեպքեր առաջին անգամ արձանագրվել են այս շուկայի շրջակա քաղաքներում:

«Հուանան շուկան այն վայրն էր, որտեղ ամենաշատ վայրի կենդանիներն էին վաճառվում ավելի քան 12 միլիոն բնակչություն ունեցող Ուհանում: 2019 թվականի աշնան վերջին մի քանի վաճառողներ փաստագրել են, որ ապօրինի կերպով վաճառում էին կենդանիներ, այդ թվում՝ ջրարջեր, առնետներ, մալայական խոզուկներ, ամուրյան ոզնիներ և ասիական փորսուղներ: Վայրի կենդանիներ վաճառողների մեծ մասը գտնվում էր շուկայի արևմտյան թևում, որտեղ հայտնաբերվել է վարակի ամենավաղ դեպքը, և որը կազմում էր շուկայի հետ կապ ունեցող COVID-19 դեպքերի մեծ մասը»,- ասվում է հետազոտության մեջ:

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի տարածման երկու հնարավոր տարբերակ՝ կա՛մ կենդանիներից մեկից (որ տեսակից՝ հնարավոր չի եղել պարզել) մարդկանց, կա՛մ այն շուկա են բերել հենց մարդիկ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է կորոնավիրուսի ծագման ամենահավանական վարկածը՝ դրա փոխանցումը չղջիկներից միջանկյալ կենդանու միջոցով։ ԱՀԿ-ն նաև չի հաստատել վիրուսի լաբորատոր ծագումը։

Միացյալ Նահանգները խոսել է COVID-19-ի լաբորատոր ծագման ապացույցների առկայության մասին, սակայն ամերիկյան հետազոտական հանրությունն ընդհանուր եզրակացության չի եկել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի