Արցախ վերադարձի շանսը. մի՞ֆ, թե՞ իրական հեռանկար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը հարձակվեց Արցախի վրա։ Ադրբեջանի նախագահը խաղաղ բնակիչների վրա հարձակումը որակեց, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն», որը շարունակվեց մինչև սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսը։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո գլխավոր հարցն է՝ արդյո՞ք ԼՂ հայերը երբևէ իրենց բնօրրան վերադարձի հնարավորություն կունենան։ Հայաստանի իշխանություններն ու ԼՂ նախկին պաշտոնյաներն այս պահին չեն մատնանշում հստակ քայլեր, թե ինչպես է հնարավոր արցախցիների վերադարձն իրենց տներ և ինչ մեխանիզմներով։

Մինչ Արցախի հայաթափումն Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը սեպտեմբերի 19-ի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ նշում է՝ պետք է հետամուտ լինել վերադարձի նպատակին։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն Արցախ վերադարձի մեկ հնարավորություն է տեսնում, որը, սակայն, չի օգտագործվում։

Հայաստանի իշխանությունները ներկա իրողությունների պայմաններում անիրատեսական են համարում արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր։ Չնայած անգամ 2020-ի պատերազմից հետո հայտարարում էին՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ ՔՊԿ-ի նախընտրական ծրագրում, բացի այս պնդումը, անգամ ամրագրել էր Շուշիի և Հադրութի ապաօկուպացիայի վերաբերյալ խոստումներ։ Ընտրություններից հետո էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր խոսել արցախահայության իրավունքների մասին։

Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունում ձևակերպումներն արմատապես տարբերվում են, և վերադարձի հնարավորության մասին ակնարկ չկա։ Իշխանությունն այժմ վտանգավոր է համարում այդ մասին խոսակցությունները։ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց, երբ օգոստոսի վերջին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի խոսում արցախցիների վերադարձի մասին։

«Այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է Հայաստանի պետական շահերին»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ վերադարձը հնարավոր է համարում վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտում է՝ այժմ չի կարող խոսք լինել Արցախի ինքնորոշման կամ կարգավիճակի մասին, սակայն իշխանությունները պետք է զբաղվեն իրավունքների հստակեցմամբ։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում Ստեփանակերտում տեղի ունեցած կուլիսային քննարկումներից, որը եղել է մինչև Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ըստ նրա՝ կար շանս հասնել նրան, որ Արցախը չհայաթափվի։ Աթանեսյանի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և այլ ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եղել է հանդիպում, որտեղ Հարությունյանը ներկաներին երկու սցենար է առաջարկել։

Արդյո՞ք եղել է շանս կանխելու Արցախի հայաթափումը։ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը բացառում է, որ դա հնարավոր էր։

Այս օրերին Երևանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը ցավով շեշտում է, որ արցախցիների վերադարձի համար այս պահին նախադրյալներ չի տեսնում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն օրվա կապակցությամբ արված գրառման մեջ ընդգծել է՝ արցախցիների վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան