Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է վերջերս նշանակված վարչապետ Միշել Բարնիեի առաջարկած նախարարների թեկնածուների ցուցակը, որոնց կցանկանար տեսնել իր կաբինետում, գրում է Le Monde-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Վերջին օրերին կառավարության կազմը զգալիորեն վատթարացրել է հարաբերությունները պետության ղեկավարի և վարչապետի միջև, երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին Միշել Բարնիեն առաջին տարբերակն է ներկայացրել։ Պոտենցիալ նախարարների առաջին ցուցակը մերժվել է պետության ղեկավարի կողմից»,- գրում է թերթը։

Ելիսեյան պալատում համարել են, որ թեկնածուների ցուցակը «միագույն» է, հատկապես ուշադրություն են դարձրել այն բանին, որ նախարարական պաշտոնների մեկ երրորդի համար առաջարկվող թեկնածուները հենց իր՝ Բարնիեի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին։ Ընդ որում, ըստ հրապարակման, Բարնիեն իր կուսակիցներին է առաջարկել նշանակել ներքին գործերի նախարարի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կարևոր պաշտոններում։

Միևնույն ժամանակ, Ելիսեյան պալատը պնդում է, որ պետության ղեկավարը կառավարության կազմի հարցը թողնում է վարչապետի հայեցողությանը, սակայն նպատակ է դրել «հնարավորինս մոտենալ ազգային միասնությանը և պահպանել հավասարակշռությունը քաղաքական ուժերի միջև։

Ըստ Մակրոնին մոտ կանգնած աղբյուրի՝ նախագահը պարլիզացված է վարչապետի հրաժարականի մտքից՝ անվստահության քվեի պատճառով, ինչը կհանգեցնի նրա սեփական «անկմանը»։ Այդ պատճառով նա ցանկանում է կառավարություն ունենալ՝ հիմնված կոնսենսուսի վրա։

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահը վարչապետի պաշտոնում նշանակել է 73-ամյա Միշել Բարնիեին։ Նոր վարչապետի նշանակումը տեղի է ունեցել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս անց։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի