Եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, ապա ԲՐԻԿՍ-ի այլընտրանքը չէր փնտրի․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» գործակալության կլոր սեղանի ժամանակ մեկնաբանել է Եվրամիության և ԲՐԻԿՍ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների թեման։

«Եթե Թուրքիայի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին հասներ անդամակցության, ապա Անկարան, միգուցե, ԲՐԻԿՍ-ի այլընտրանքը չփնտրեր»,- ասել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ մինչ այժմ ԵՄ երկրները Թուրքիայի նկատմամբ իրենց պահում են այնպես, կարծես իշխանության ղեկին են ուլտրաաջերը։

«Հետևաբար, մեզ համար ոչինչ չի փոխվի, եթե նրանք իսկապես գան իշխանության»,- հայտարարել է  Ֆիդանը։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ վերջին տարիներին ԵՄ մի շարք երկրների սուբյեկտիվ մոտեցումներն ու ջանքերը, որոնք ուղղված են սեփական խնդիրները Եվրամիության կենտրոնական խնդիրներ դարձնելուն, որոշակիորեն «հետ են մղել» Բրյուսելի օրակարգը Թուրքիայի հետ հարաբերություններում։ Նա ստեղծված իրավիճակը շտկելու քայլերի անհրաժեշտության մասին է խոսել, այն է՝ ամրապնդել առկա համագործակցությունը, հատկապես՝ տնտեսական, վիզաների ազատականացման, կրթության և մշակույթի ոլորտներում։

«Իմ դիտարկումներով՝ հատկապես վերջին 3-4 տարիներին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի, Մերձավոր Արևելքում Գազայի պատերազմի և այլ խնդիրների ֆոնին, մենք ականատես ենք լինում, որ ԵՄ-ն հասել է «աշխարհառազմավարական զգոնության» մակարդակի իր դաշինքի հետ կապված»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի