Դանուբը դուրս է եկել ափերից և հեղեղել Հունգարիայի մայրաքաղաքի կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղներ են սկսվել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից և հեղեղել քաղաքի կենտրոնը։ Ջուրը մոտեցել է երկրի խորհրդարանի շենքին։ Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է շաբաթ օրը, հայտնում է Index-ը։

Շաբաթվա սկզբից Պեշտից քաղաքի ստորին առափնյա շրջաններում երթևեկությունը դադարեցվել է։ Հինգշաբթի ջուրն արդեն մոտ մեկ մետր բարձր է եղել ափամերձ թմբերի մակարդակից։

Բուդապեշտում աստիճանաբար երթևեկության սահմանափակումներ են մտցվում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։

Ճանապարհները մասամբ փակ են, նավարկությունը դադարեցվել է։ Էներգետիկ MVM Group ընկերությունը զգուշացրել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հնարավոր ընդհատումների մասին։ Բուդապեշտի քաղաքապետ Գերգելի Կարաչսոնիի հրամանով քաղաքում ամրություններ են կառուցվում։

«Բորիս» փոթորիկը հորդառատ անձրևներ է բերել տարածաշրջան։ Այն առնվազն վեց մարդու մահվան պատճառ է դարձել։ Հազարավոր եվրոպացիներ ստիպված են լքել իրենց տները։ Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում շարունակում է անձրև տեղալ։