BP-ն վաճառում է Ադրբեջանից Եվրոպա գազատարում իր բաժնեմասի 20 տոկոսը

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

BP-Ադրբեջանը վաճառում է իր 20 տոկոս բաժնեմասը գազատարում, որը գազ է տեղափոխում Ադրբեջանից Եվրոպա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

Նշվում է, որ BP-ն համաձայնել է Տրանսադրիատիկ գազատարի (TAP) իր բաժնետոմսերը վաճառել ամերիկյան Apollo Global Management մասնավոր ներդրումային հիմնադրամին։ Գործարքի գումարը կազմում է մեկ միլիարդ դոլար։

TAP խողովակաշարով տարեկան ավելի քան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ է մատակարարվում Եվրոպա։ Ներկայում, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բանակցություններ են ընթանում ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, որոնց նպատակն է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազատարի հզորությունը։ Այնուամենայնիվ, սա նաև պահանջում է գազի արդյունահանման ավելացում և նոր կոմպրեսորային կայանների կառուցում:

Գազատարի հզորությունը կրկնապատկելու աշխատանքների արժեքը փորձագետները գնահատում են միլիարդավոր դոլարներ: Հաշվի առնելով, որ եվրոպական ընկերությունները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում ադրբեջանական գազի գնման երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցում, ներդրողների մոտիվացիան՝ ներդրումներ կատարել այս նախագծում, շատ ցածր է։

Պատճառները, որոնք դրդել են BP-ի սեփականատերերին վաճառել TAP-ում իրենց մասնաբաժինը, չեն հաղորդվում:

Նշենք, որ BP-ն գործարքի ավարտից հետո մնալու է TAP-ի վերահսկիչ բաժնետերը:

Ակնկալվում է, որ գործարքը կփակվի 2024 թվականի չորրորդ եռամսյակում, որը ենթակա է կարգավորող մարմինների և գործընկերների հաստատմանը:

Apollo Global Management-ն ամերիկյան գլոբալ այլընտրանքային ներդրումների կառավարման ընկերություն է: Այն ներդրումներ է կատարում վարկային, մասնավոր կապիտալում և իրական ակտիվներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի