«Ռուսաստանը կվճարի իր ավերածությունների համար». ԵՄ-ն կօգնի Ուկրաինային էներգետիկ ոլորտը նախապատրաստել ձմռանը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Եվրամիությունը 160 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինական էներգետիկ հատվածը ձմռանը նախապատրաստելու համար, որից 100 միլիոնը կկազմի ԵՄ-ում սառեցված ռուսական արտարժույթի խնայողություններից ստացված եկամուտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Երկու շաբաթից սկսվում է ջեռուցման սեզոնը։ Ցրտերին զուգընթաց՝ Եվրամիությունը պատրաստ է մեծացնել Ուկրաինային օգնությունը։ Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը։ Այս ասուլիսից հետո ես մեկնում եմ Կիև՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձամբ քննարկելու այդ հարցերը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի կեսը ոչնչացվել է, ինչը մոտավորապես համեմատելի է բալթյան երեք երկրների էներգահամակարգերի ընդհանուր հզորությանը՝ միասին վերցված։ Այս ընթացքում ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 2 միլիարդ եվրո՝ ռմբակոծված էլեկտրակայանների, տրանսֆորմատորների և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման համար:

«Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ ևս 160 միլիոն եվրո կտրամադրենք այս ձմռանը պատրաստվելու համար։ 60 մլն մարդասիրական օգնություն, օրինակ, ապաստարանների կահավորման և ջեռուցման համար, ևս 100 մլն՝ վերանորոգման և վերականգնվող աղբյուրների համար։ Այս գումարը հատկացվում է ԵՄ-ում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Որովհետև արդար է, որ Ռուսաստանը վճարի իր ավերածի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի