Ադրբեջանի ԳՇ պետը պաշտոնական այցով Իտալիայում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Իտալիայում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վելիևը մի շարք հանդիպումներ է ունենալու Իտալիայի ռազմական ղեկավարության հետ, այցելելու է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Իտալիայի դեսպան Լուկա դի Ջանֆրանչեսկոյին ընդունելիս ասել էր, որ երկու երկրների հարաբերությունները ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում, առանձնահատուկ բնույթ են կրում և նպաստելու են երկու երկրների զինված ուժերի զարգացմանը։ Նշվել է, որ 2024-2025 թվականների համար Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական ոլորտում նախատեսված 31 միջոցառումներից մի քանիսն արդեն իրականացվել են։

Վերջին տարիներին Բաքվի և Հռոմի ռազմական համագործակցությունն ակտիվանում է։ Այս տարի հունիսին Իտալիայի ՊՆ ղեկավարի մասնակցությամբ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էր ներկայացվել իտալական Leonardo ընկերության արտադրած C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը ձեռք է բերել ադրբեջանական կողմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի