Զելենսկին ԱՄՆ այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Հարիսին և Թրամփին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ծրագրում է Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է Meduza-ն։

Հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպմանը, ըստ լրատվամիջոցի զրուցակիցների, Զելենսկին մտադիր է ներկայացնել հաղթանակի իր ծրագիրը, որի շրջանակում նա պնդելու է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության, տնտեսական և անվտանգության ոլորտում համաձայնագրերի, ինչպես նաև ավելի կատարյալ զենքերի շարունակական մատակարարման հարցում։

Հարիսից բացի՝ Զելենսկին, հավանաբար, հանդիպելու է նաև Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ հանդիպելո՞ւ է, արդյոք, Զելենսկիին ԱՄՆ նրա այցի ընթացքում, Թրամփն ասել է․ «Հավանաբար՝ այո»։

Նա այլ մանրամասներ չի հայտնել այդ հանդիպման պլանների մասին։ Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել հուլիսին, սակայն անձամբ չեն հանդիպել 2017-2021 թվականներին Թրամփի նախագահությունից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի