Նախագահն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին
Հասարակություն
18.09.2024 | 22:10Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը և այս ուղղությամբ հետևողական ջանքերի ներդրումը:
Հադիպմանը բարձր է գնահատվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: