Թուրքիան հեղուկ գազի մատակարարման պայմանագիր է ստորագրել ֆրանսիական TotalEnergies-ի հետ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է ֆրանսիական TotalEnergies ընկերության հետ հեղուկ բնական գազի մատկարարման 10-ամյա պայմանագրի կնքման մասին։ Այս մասին թուրք նախարարը հայտնել է X-ում գրառմամբ։

Նա հայտնել է,  որ թուրքական պետական ​​նավթագազային BOTAŞ ընկերության և TotalEnergies-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ Թեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում անցկացվող Gastech արդյունաբերական համաժողովի շրջանակում։

«10-ամյա գործարքը կմեկնարկի 2027 թվականին և կմատակարարի տարեկան մինչև 1,6 միլիարդ խորանարդ մետր ծավալով  հեղուկ գազ։ Երկարաժամկետ LNG համաձայնագրերը մեծ նշանակություն ունեն ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի էներգամատակարարման անվտանգության ապահովման, մեր ռեսուրսների բազմազանության մեծացման և մեր էներգամատակարարման ճկունության ապահովման համար: Ուզում եմ, որ համաձայնագիրը շահավետ լինի և՛ ընկերությունների, և՛ մեր երկրի համար»,- գրել է Բայրաքթարը։

Թուրքիան բնական գազ է ներկրում Ադրբեջանից, Իրանից և Ռուսաստանից։ Ստանալով իր գազի գրեթե կեսը Ռուսաստանից՝ Թուրքիան նաև հեղուկ գազ է գնում մատակարարներից, այդ թվում՝ Կատարից, Նիգերիայից, Ալժիրից և ԱՄՆ-ից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի