ՌԴ ՔԿ-ն հեռակա կալանք է պահանջել «Doxa» ամսագրի համահիմնադիր Արմեն Արամյանի համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քննչական կոմիտեն հեռակա պահանջել է կալանավորել «Doxa» ուսանողական ամսագրի համահիմնադիր և խմբագիր Արմեն Արամյանին։ Այս մասին գրում է Mediazona-ն՝ հղում անելով Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանին։

Ըստ գործի նյութերի՝ Արամյանը հեռակա հետապնդվում է համացանցում ահաբեկչությունն արդարացնելու (Քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մաս) և ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու հոդվածներով (Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «դ» կետով): Արամյանը Mediazona-ին պարզաբանել է, որ այդ մասին տեղյակ չի եղել։

2022 թվականի ապրիլին Արամյանը, ինչպես նաև «Doxa»-ի նախկին խմբագիրներ Ալլա Գուտնիկովան, Վլադիմիր Մետելկինը և Նատաշա Տիշկևիչը դատապարտվել են երկու տարվա ուղղիչ աշխատանքի։ Նրանք մեղավոր են ճանաչվել անչափահասներին կյանքին վտանգ սպառնացող արարքներում ներգրավելու մեջ։ Ըստ հետաքննության՝ ամսագրի աշխատակիցները դեռահասներին խրախուսել են հանրահավաքների գնալ՝ ի պաշտպանություն քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Որպես ապացույց՝ գործին կցվել են բողոքի ակցիաների անչափահաս մասնակիցների դեմ կազմված արձանագրությունները։

Դատավճռից անմիջապես հետո չորսն էլ լքել են երկիրը, ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Գուտնիկովայի, Մետելկինի և Տիշկևիչի նկատմամբ։

2024 թվականի հունվարին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Doxa»-ն ճանաչել է որպես «անցանկալի կազմակերպություն»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի