Իսրայելի ամենամեծ կիբերօպերացիան Լիբանանում. «Հըզբոլլահ»-ի հարյուրավոր անդամների փեյջերներ միաժամանակ պայթել են, հազարավոր վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Առնվազն 9 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել այն բանից հետո, երբ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման անդամների կողմից օգտագործվող փեյջերները սկսել են միաժամանակ պայթել։ Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ տուժել է մոտ 2800 մարդ:

«Հըզբոլլահ»-ն Իսրայելին մեղադրել է «հանցավոր ագրեսիայի» մեջ և խոստացել «արդարացի հատուցում»: Իսրայելը փեյջերների պայթյունները չի մեկնաբանել:

Reuters-ը հայտնել է, որ պայթյունները տևել են ավելի քան 30 րոպե։

The Wall Street Journal-ին մի քանի լավատեղյակ աղբյուրներ հայտնել են, որ «Հըզբոլլահ»-ի անդամները վերջին մի քանի օրերին փեյջերների նոր խմբաքանակ են ստացել։ Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ խմբավորման հարյուրավոր անդամներ են օգտագործել այդ սարքավորումներ։ Ըստ աղբյուրի՝ վիրուսային ծրագրերը կարող էին առաջացնել դրանց գերտաքացում և պայթուն։ Խմբավորման որոշ անդամներ զգացել են, թե ինչպես են փեյջերները չափազանց տաքանում և ազատվել են դրանցից մինչև պայթելը:

«Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ իսրայելական հետախուզական ծառայությունները կարող են կանգնած լինել փեյջերների պայթյունների հետևում՝ օգտագործելով վիրուսային ծրագրեր կամ պայթուցիկներ տեղադրելով սարքերի մեջ:

Իրանական Mehr գործակալությունը հայտնել է, որ փեյջերների պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։

Իր հերթին, Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադն ասել է, որ տուժածների հստակ թիվը պարզելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Նրա խոսքով՝ հսկայական թվով մարդիկ են ընդունվել հարավային Լիբանանի շտապ օգնության բաժանմունքներ, որտեղ «Հըզբոլլահ»-ը բազա ունի։ Նախարարն ընդգծել է, որ տեղյակ չէ միջադեպի պատճառների մասին, սակայն հրամայել է բուժաշխատողներին ազատվել փեյջերներից՝ վախենալով պայթյունների երկրորդ ալիքից։

The Wall Street Journal-ն ընդգծում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի և Իսրայելի սահմանի երկայնքով աճող լարվածության ֆոնին։ «Հըզբոլլահ»-ը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ անցյալ տարվա հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումներից անմիջապես հետո: Այդ ժամանակից ի վեր կողմերն ամեն օր փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչը հանգեցրել է սահմանի երկու կողմի քաղաքներից զանգվածային տարհանումների և «Հըզբոլլահ»-ի բազմաթիվ անդամների սպանության:

Իսրայելը բազմիցս սպառնացել է ռազմական գործողություններ սկսել՝ Լիբանանի սահմանամերձ շրջաններից «Հըզբոլլահ»-ին դուրս մղելու և այս խմբավորման կողմից մշտական հրետակոծությունները դադարեցնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի