ԱՄՆ-ը սկսել է Ուկրաինային օգնություն ուղարկել ավելի փոքր քանակությամբ, քանի որ իր սեփական պաշարները նվազել են․ CNN

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Պենտագոնը սկսել է ավելի փոքր քանակությամբ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային, քանի որ սեփական պաշարները նկատելիորեն նվազել են, և չի ցանկանում վտանգել իր մարտունակությունը։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր երկու անանուն ռազմական աղբյուրներին։

Կոնգրեսի կողմից ուղղակիորեն Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացված միջոցներից 6 միլիարդ դոլարը մնում է չծախսված։ Պաշտպանության նախարարությունը տեխնիկապես պարտավոր է ծախսել այն մինչև սեպտեմբերի վերջ, երբ ավարտվում է ԱՄՆ ֆինանսական տարին, սակայն նրանք խնդրում են օրենսդիրներին երկարացնել այդ ժամկետը:

ԱՄՆ-ից Ուկրաինա ռազմական մատակարարումների ամենաարագ ալիքը զենքի, զինամթերքի և այլ սարքավորումների փոխանցումն է անմիջապես ռազմական պահեստներից։ CNN-ի աղբյուրները, սակայն, նշում են, որ այնտեղ մեծ ավելցուկներ չեն մնացել, և գերատեսչությունը չի ցանկանում է՛լ ավելի կրճատել պահուստները, քանի որ վստահ չէ դրանց համալրման ժամկետների հարցում։

«Խնդիր է նաև համալրումը»,- իր զրուցակցին է մեջբերում լրատվականը։

ԱՄՆ-ն ընդլայնում է այնպիսի հիմնական ապրանքների արտադրությունը, ինչպիսիք են 155 մմ տրամաչափի արկերը և Patriot համակարգերը՝ ինչպես Ուկրաինային մատակարարելու, այնպես էլ սեփական պաշարները համալրելու համար, սակայն այս գործընթացը տարիներ կպահանջի և չի կարողանա արագ բավարարել աճող պահանջարկը:

Այսպես, մինչ ուկրաինական պատերազմն ԱՄՆ-ն արտադրում էր ամսական 15 հազար 155 մմ տրամաչափի հրետանու զինամթերք։ Այժմ գործարկվել են նոր գործարաններ և հոսքագծեր, իսկ պարկուճների արտադրությունը հասել է ամսական 40 հազարի։ Բայց Պենտագոնը նպատակ է դրել արդյունահանումը հասցնել ամսական 100 հազար միավորի, իսկ դրան հասնելու համար դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա։

CNN-ը գրում է, որ նման տեմպերը լիովին համապատասխանում են ամերիկյան ռազմական գերատեսչության ժամանակացույցին։