Մի՛ վախեցրեք ՌԴ-ով, թե՝ կպատժի․ նա Ադրբեջանի դաշնակիցն է, հրաժարվել է մեզնից․ ԵՄ մտնելու իրավունքից պիտի օգտվենք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը Factor TV-ի հետ հարցազրույցում պնդում է, որ Հայաստանը պետք է օգտվի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեից, և նույնիսկ եթե առանց հանրաքվե անցկացնելու հնարավոր է թեկնածուի կարգավիճակի համար հայտ ներկայացնել։ Նա պնդում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ ԵՄ-ի անդամակցելու ճանապարհից շեղվելով և ԵՏՄ մտնելով ՀՀ-ն չստացավ ՌԴ-ի խոստացած անվտանգությունը, հակառակը՝ Ադրբեջանը օկուպացրեց ռուսական պաշտպանության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը և բռնի տեղահանեց 120 000 հայերին։ Ըստ Արշակյանի՝ սա դաս է այն մասին, որ զոհաբերելով սեփական պետության ինքնիշխանությունը՝ անհնար է ստանալ անվտանգություն․

«Դիվերսիա արեցին ՀՀ-ի դեմ՝ ԵՏՄ մտցնելով։ Եվ այսօր ԵՄ-ին միանալու մասին պիտի հայտարարել, մենք կարող ենք անդամակցել, մի բան էլ՝ պահը անցել է։ ՀՀ-ն քաղաքական իդիոտներ են ղեկավարել, հանձվել են ՌԴ-ին՝ անվտանգության հույս ունենալով, և սեպտեմբերի 3-ին հրաժարվեցին ԵՄ-ից՝ օտարի մոտ գնալով։ Ռուսական պետական այրերը ՀՀ-ին ֆորպոստ և մանրադրամ են տեսնում, և բաց ասում են այդ մասին, որ մենք իրենց համար անվտանգության գոտի ենք։ Մեզ ասում են, որ եթե իրենց հակառակորդը մեզ տրորելիս լինի, մեզ օգնության չեն հասնի։ Ավելին՝ մեր զոհաբերվելու ժամանակը կօգտագործեն՝ մոբիլիզացիա անելու և իրենց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Այսինքն, դրանց հետ ո՞նց կարելի է կապել քո ճակատագիրը, դա դավաճանություն էր, մենք չենք ուզում ֆորպոստ լինել։ Մի՛ վախեցրեք ՌԴ-ով, թե՝ վտանգավոր է, կպատժի․ նա Ադրբեջանի դաշնակիցն է և հրաժարվել է մեզնից։ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու իրավունքից պիտի օգտվի, հայերը ազատություն են ուզում։ Փաշինյանը պե՛տք է աջակցի ԵՄ մտնելու հանրաքվեին, ԱԺ-ի քրեաօլիգարխիկ ընդդիմությունը ևս պիտի աջակցի՝ թե չէ՝ այս իշխանությունը կմնա հավերժ․ ժողովրդավարություն եք ուզում, թե՞ բռնապետություն»,- ասաց Ազատ Արշակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան