ՌԴ-ն զանգվածային հարձակման է ենթարկել Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Սումիի շրջանի էներգետիկ համակարգի օբյեկտները երեքշաբթի գիշերը «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել, հայտնում է շրջանային ռազմական վարչությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները՝ ջրամատակարարման ծառայությունները, հիվանդանոցները և այլք, միացված են պահեստային էներգահամակարգերին»,- ասվում է առավոտյան տարածված հայտարարության մեջ:

Գիշերը Սումիի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ գիշերվա սկզբին անօդաչու թռչող սարքի հարվածից հետո քաղաքային ջրամատակարարման բոլոր օբյեկտները հոսանքազրկվել են, ջրամատակարարման համակարգը միացվել է վթարային պահուստային էներգետիկ համակարգին, ջուրը մատակարարվել է նվազեցված ճնշմամբ:

Մարզային ռազմական վարչությունը պարզաբանում է, որ տուժել են նաև Կոնոտոպ, Ախտիրսկի և Սումի շրջանների բնակավայրերը։ Ըստ այդ տվյալների՝ Սումիի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է 16 կամիկաձե անօդաչու թռչող սարք։

Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը հայտնել է, որ զոհեր չկան, հարձակման հետևանքների վերացմամբ զբաղվում են մասնագետները։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Սումիի շրջանի վրա նոր զանգվածային հարձակումը, որը սահմանակից է Ուկրաինայի զորքերի կողմից մասնակիորեն օկուպացված Կուրսկի շրջանին։