«Հըզբոլլահ»-ի դեմ պատերազմը գնալով մոտենում է․ Իսրայելի պաշտպանության նախարար

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Լիբանանի հետ սահմանին գրեթե ամենօրյա բախումների պատճառով դիվանագիտական կարգավորման հնարավորությունները նվազում են: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ, էներգետիկ անվտանգության հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոքսթինի հետ հանդիպման արդյունքներով, հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Համաձայնության հավանականությունը նվազում է, քանի որ «Հըզբոլլահ»-ը շարունակում է իրեն ասոցացնել ՀԱՄԱՍ-ի հետ և հրաժարվում է դադարեցնել հակամարտությունը»,- ասել է իսրայելցի նախարարը՝ նկատի ունենալով լիբանանյան արմատական շիա շարժմանը և պաղեստինյան արմատական իսլամիստներին:

Իսրայելի հյուսիսային սահմանին տասնյակ հազարավոր իսրայելցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, ասել է Գալանտը՝ ընդգծելով, որ նրանց անվտանգությունն ապահովելու միակ միջոցը խոշոր ռազմական գործողությունն է։

Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարն ասել է, որ շարժումը պատրաստ է Իսրայելում «երկար քայքայիչ պատերազմի»։

Ըստ AFP-ի գնահատականների՝ Լիբանանում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 623 մարդ, որոնցից առնվազն 142-ը խաղաղ բնակիչներ են։ Իսրայելական կողմից, ըստ իշխանությունների, զոհվել է 24 զինվոր և 26 խաղաղ բնակիչ։