ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ երկրում «ժողովրդավարությունը խաթարելու» համար

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «խաթարել են հիմնարար ազատությունները Վրաստանում, ներառյալ՝ խոսքի ազատությունը»: Սահմանափակիչ միջոցառումների մասին հայտարարել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Սահմանափակումները կիրառվել են Վրաստանի կառավարության երկու պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են «խաղաղ ցուցարարների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դաժան բռնաճնշումների» հետ, ինչպես նաև երկու անհատների նկատմամբ, ովքեր ուղղակի կամ անուղղակի մասնակցել են հավաքների ազատության և խաղաղ կամարտահայտվելու բռնի խաթարմանը, նշել են գերատեսչությունից։

Ցուցակում են Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալ Միլերի Լագազաուրին։ Բացի այդ, ցուցակում ընդգրկված են ուլտրապահպանողական պրոռուսական Alt-Info պլատֆորմի առաջնորդներ Զուրաբ Մախարաձեն և Կոնստանտին Մորգոշիան։

Ըստ Վաշինգտոնի՝ առաջին երկուսը կապված են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները ճնշելու հետ։ Alt-Info-ի ղեկավարները ներգրավված են եղել լրագրողների, փոքրամասնությունների խմբերի և ոչ կառավարական կազմակերպությունների գրասենյակների թիրախավորման մեջ 2021 և 2023 թվականներին: