Թուրքիայի իշխանությունները 2007-2023թթ․ շուրջ մեկ միլիոն կայք են արգելափակել

Լուրեր

11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
Բոլորը

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մուտքը շուրջ մեկ միլիոն կայքեր և համացանցային տիրույթներ։ Այս մասին են վկայում Խոսքի ազատության ասոցիացիայի Engelliweb 2023 զեկույցի տվյալները, որը պատրաստել են Յաման Աքդենիզը և Օզան Գյուվենը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Միայն 2023 թվականին Թուրքիայում 240,857  դոմեյնի մուտք է արգելափակվել։ 2023-ի վերջի դրությամբ՝ 833 տարբեր հաստատությունների և դատարանների վճիռներով սահմանափակվել են, ընդհանուր առմամբ, 953,415 վեբ կայքեր և դոմեյններ։ Ըստ զեկույցի՝ եթե 2006 թվականին արգելափակված կայքերի թիվը 4-ն էր, ապա 2023 թվականին այդ թիվն աճել է 60 հազար անգամ։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մարմինն (BTK) առաջատարն է այն հաստատությունների թվում, որոնք ընդունել են մուտքի արգելքի ամենաշատ որոշումները․ 202,639 կայքեր՝ 2023 թվականին։ Երկրորդ տեղում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան է (TFF)՝ 33,000 որոշումներով։ Թուրքիայի կառավարությունը 2022 թվականին լիազորել է ֆեդերացիային արգելափակել կայքերի մուտքը։

Զեկույցի համաձայն՝ ցուցակը գլխավորել է Hürriyet-ը՝ արգելափակված 412 լրատվական հոդվածով, որին հաջորդում են Sondakika.com-ը՝ 353, Sabah-ը՝ 343, Haberler.com-ը՝ 303, Cumhuriyet-ը՝ 289 արգելափակված հոդվածներով։

Նշվում է, որ քրեական դատարանները բազմաթիվ արգելքների որոշումներ են կայացրել, մասնավորապես, 2023 թվականի երկրաշարժերից հետո և 2023 թվականի մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ և հետո:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2023 թվականին մուտքի արգելափակման և բովանդակության հեռացման առնվազն 20 հայտ է ներկայացրել։ Այս հարցումների մեծ մասը ներառում են YouTube-ի տեսանյութեր, գրառումներ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են X-ը և Ekşi Sözlük-ը, ինչպես նաև հարցումներ է  նորությունների ու այն լուրերի վերաբերյալ, որտեղ իր անունը նշված է։

Միայն 2023 թվականի փետրվարին Էրդողանը պահանջել է հեռացնել 71 URL-ներ, այդ թվում՝ Diken-ի, BirGün-ի, Cumhuriyet-ի և այլ լրատվամիջոցների նորությունները, ինչպես նաև X-ում և Ekşi Sözlük-ում գրառումները։

Ինչպես նախորդ տարիներին՝ բավարարվել են նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի կողմից դատարաններ ներկայացված բոլոր դիմումները նրա անձնական իրավունքների խախտումների վերաբերյալ։

Էմմա Չոբանյան