ԱՄՆ Պետդեպը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին
Քաղաքականություն
16.09.2024 | 17:51ԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին ադրբեջանական Bizim Media-ի հարցմանը։
«Մենք տեղյակ ենք Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապի առնչությամբ ընթացող քննարկումների մասին՝ կապված Հայաստանի տարածքով հարավային տարանցիկ երթուղու հնարավոր զարգացման հետ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- նշել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։