Թեհրանը պատրաստ է վերսկսել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ համապատասխան պայմանների ստեղծման դեպքում

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ համապատասխան պայմանների ստեղծման դեպքում կարող են վերսկսվել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ բանակցությունները, հայտնում է Tasnim գործակալությունը։

«Անհրաժեշտ է պատշաճ հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար, այնուհետև մենք կմտնենք բանակցությունների մեջ, որոնք հիմնված կլինեն նույն բանաձևի վրա, որը կիրառվել է JCPOA-ում: JCPOA-ն հիմնված էր այն տրամաբանության վրա, որ Իրանը վստահություն կստեղծի իր խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ, իսկ մյուս կողմը կվերացնի պատժամիջոցները: Մենք կարող ենք վերադառնալ այդ բանաձևին»,- ասել է նախարարը պետական հեռուստատեսությամբ։

Նա հավելել է, որ «այս ամենը կախված է նրանից՝ արդյո՞ք մենք փոխըմբռնման կհասնենք եվրոպացիների և JCPOA-ի մնացած մասնակիցների հետ, որպեսզի կարողանանք հավասար դիրքերից վերսկսել բանակցությունները»։

Արաղչին նշել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ը «հիմա պատրաստ չէ բանակցել», քանի որ քիչ ժամանակ է մնացել մինչև նախագահական ընտրությունները։

«Եթե անհրաժեշտ լինի, մենք կսկսենք շփումները եվրոպացիների հետ և չենք սպասի Ամերիկային»,- ասել է իրանցի պաշտոնյան։