Պուտինը մեկնել էր Մոնղոլիա՝ «շամանների օրհնությունը խնդրելու»․ Der Spiegel

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոնղոլիա, չնայած Միջազգային քրեական դատարանի օրդերով ձերբակալման վտանգին, ուղեկցվել է մոնղոլ շամանների հետ ՌԴ նախագահի հանդիպումներով։ Այս մասին Der Spiegel-ի սյունակում գրել է «Դոժդի» նախկին գլխավոր խմբագիր, լրագրող Միխայիլ Զիգարը՝ հղում անելով Կրեմլում իր աղբյուրներին։

Զիգարի զրուցակիցների խոսքով՝ շամանների հետ հանդիումը կարող էր լինել Պուտինի անսպասելի ուղևորության գլխավոր նպատակը, որը հայտարարվել էր վերջին 5 տարում առաջին անգամ Մոնղոլիա նրա այցից ընդամենը 3 օր առաջ։

Մոնղոլ շամանները, պնդում է Զիգարը, համարվում են աշխարհի ամենահզորներից, ինչպես և Տուվայի շամանները, ուր Պուտինը բազմիցս ճանապարհորդել է պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի ուղեկցությամբ՝ լուսանկարվելով տայգայի ֆոնին սոճու կոները ձեռքին և մերկ կրծքավանդակով՝ ձիու վրա:

Հենց Շոյգուն է, ըստ Զիգարի, օգնել Պուտինին կապ հաստատել շամանների հետ։ Ռուսաստանի նախագահը նաև կապվել է ուղղափառ «երեցների» հետ և խորհրդակցել բազմաթիվ միստիկների հետ մինչև Ուկրաինա ներխուժելը, և բոլորը նրան հավաստիացրել են մոտալուտ ռազմական հաղթանակի մասին, ասել են լրագրողի աղբյուրները։

Մոսկվայում լուրեր են պտտվում, որ շամաններին հերթական այցի ժամանակ Պուտինը կարող էր օրհնություն խնդրել միջուկային զենքը՝ «աստվածների զենքն» օգտագործելու համար, գրում է Զիգարը։ Նա ենթադրում է, որ այս վարկածը, կարծես, «մեծ ֆանտազիա» է, և աղբյուրներից ոչ մեկն ուղղակիորեն չի հաստատում այն, թեև մոնղոլ շամանների հետ հանդիպում, մեծ հավանականությամբ, եղել է։