Բովաձորյան իրարանցման պարզաբանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեք շաբաթ առաջ Լոռու մարզի Բովաձոր գյուղի դպրոցական Դիանայի խոստովանությունը, ըստ որի գյուղի տարրական դասարանների նախկին ուսուցչուհի Աիդա Մաղաքյանն իրեն ցածր գնահատականներ է դնում, որովհետեւ իր մայրը նրա խանութից առեւտուր չի անում, այսօր  գյուղում բավականին լուրջ իրարանցում է առաջացրել:

«Էս գյուղում ըսենց թշնամանք չի եղել»,-ասում է Լոռիբերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մելանյա Վարդանյանը։

Աիդա Մաղաքյանը գյուղի դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհին էր։ Այս տարվանից նա այլևս դպրոցում չի աշխատում։ Դպրոցի մատյաններում սակայն երեւաց, որ Դիանան ավելի շատ 7 և 8 գնահատականներ ունի, քան 6-եր: Ավելին, գյուղում շատերը վստահեցնում են, որ գրելու եւ կարդալու հետ դժվարություններ ունեցող բազմաթիվ այլ երեխաներ գրել եւ կարդալ են սովորել հենց Աիդա Մաղաքյանի շնորհիվ:  Իսկ խանութը, ինչպես պարզվեց առհասարակ ոչ մի առնչություն չունի դպրոցի, առավելևս աշակերտների առաջադիմության հետ։

«Ես ոչ մեկի հետ թշնամական ոչ մի բան չունեմ։ Ես միշտ աշխատել եմ հանգիստ, հանդարտ, ոչ մեկի հետ վիճաբանության մեջ չեմ մտել։ Ուզու՞մ եք հենց հիմա մտնենք գյուղ՝ բոլոր տներին հարցնենք, Մաղաքյանը որեւէ մեկին նեղացրե՞լ է։ Չորս տարի մի աշակերտ դպրոց ա եկել, ոչ մի տառ չի իմացել, չորրորդ դասարանում ես վերցրել եմ, մինչեւ հունվար ամիսը տառաճանաչ է դարձել։ Որից հետո անցել եմ երկրորդ դասարանի ծրագրով, եկել է տարվա վերջը, չորրորդ դասարանի ծրագրով ինքը քննություն ա տվել, փոխադրվել է հինգերորդ դասարան»,-ասում է  տիկին Մաղաքյանը։

Գյուղացիները զայրացած են մոտ 50 տարի երեխաներին դասավանդած ուսուցչի հեղինակությանը հասցված հարվածի համար։ Նրանք պահանջում են, որ ուսուցչի բարի անունը վերականգնվի

«Ընկեր Մաղաքյանը իմ երկու թոռանս դաս ա տվալ, շատ գոհ ենք մենք»,-ասում է բովաձորցի Հասմիկ Սարգսյանը։

Մեկ ուրիշը՝ բազմազավակ Արեւհատը, նկատում է՝ եթե նույնիսկ երկրում իրավիճակ է փոխվել, դա ի՞նչ կապ ունի իրենց գյուղի հետ։

«5 երեխա եմ ուղարկել դպրոց, ես երբեւիցե սենց բան չեմ տեսել, իսկ եթե մանկավարժը երեխային նեղացնի էլ, սենց բան չի եղել, որ մանկավարժին գան գեղի մեջ կոպիտ ասած վիրավորեն, խայտառակեն»,-ավելացնում է բազմազավակ մայր Արեւհատ Մելիքջանյանը։

Էդգար Խառատյանը տիկին Մաղաքյանի աշակերտներից է։ Նա նույնպես անհանգստացած է տարածված լուրերով «Ես առաջին հայկական դասարանի աշակերտն եմ գյուղի, ու միակ կինն է ընկեր Մաղաքյանը եւ ուսուցչուհին, որ էս ամբողջ գյուղին, որ տարբեր տեղից, տարբեր մարդիկ են եղել, այլազգեր՝ ռուսներ, եզդիներ, հայեր, Ադրբեջանից եկած հայեր, բոլորին հայ տառն է սովորացրել, հայ բառը, գրել կարդալը։ Ու էդ ամեն ինչը մոռանալ պետք չէ»։

Հավաքվաները պահանջում են, որ Աիդա Մաղաքյանն իր 50-ամյա մանկավարժական գործունեությանը հարիր մեծարանքի արժանանա՝ մեծերի հետ այդպես են վարվում

«Մեր Լոռվա մարզպետը միշտ կանչել ա իրա մոտ, հյուրասիրությունով, նվերով, ծաղկեփնջով ճանապարհել ա»,-հիշեցնում է Լոռոիբերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մելանյա Վարդանյանը։

Ինքը՝ Աիդա Մաղաքյանը, ասում է, որ չի հերքում՝ եղել է խիստ եւ պահանջկոտ դաստիարակ։

«Կարգուկանոնը պետք է լինի, աշակերտը պիտի դպրոց հաճախի, պիտի պատրաստ լինի, եւ դասերից հետո լավ-վատի համար էլ,-ծնողները կան,-բոլորի հետ զրուցել եմ՝ այ ձեր աղջիկը սենց, ձեր տղան սենց, էս մի տեղը թերացել է, էս մի տեղը լավ ա սովորել։ Ոչ մի վեճ չի եղել։ Ես իմ ծնողների հետ բարեկամացել եմ։ Կին ունենք, Կիրովաբադից է եկել, ես իրեն չեմ ճանաչել, իր թոռների հետ պարապելով իր աղջիկների հետ էլ եմ շատ հարազատ դարձել, ինձ քույր դարձել, ինձ համար էլ մայր ա դարձել»,-վստահեցնում է տիկին Մաղաքյանը։

Ի դեպ, տիկին Մաղաքյանն արդեն երեք տարի է, ինչ անցել է թոշակի, սակայն գյուղի դպրոցի տնօրենը ավելի լավ ուսուցիչ չգտնելու պատճառով ամեն տարի նրան վերստին հրավիրել է դպրոց դասավանդելու:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մհեր Արշակյան