Քննիչները պարզում են՝ արդյո՞ք Թրամփի դեմ նոր մահափորձը կապված է Ուկրաինայի հետ. ABC

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Իրավապահ մարմինները կստուգեն՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ կարող էր դառնալ նրա դեմ երկրորդ մահափորձի պատճառ։ Այս մասին հաղորդում է ABC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ քննիչները կուսումնասիրեն, թե արդյո՞ք սպանության մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութը կարող էր «հիասթափվել» այս հարցում Թրամփի դիրքորոշումից: Բացի այդ, ՀԴԲ-ն ուսումնասիրում է ենթադրյալ հանցագործի անցյալը, ներառյալ՝ նրա սոցցանցի էջերը, ճանապարհորդության պատմությունը և դատվածությունը:

Հանրապետական թեկնածուի դեմ առաջին մահափորձը տեղի էր ունեցել հուլիսին Փենսիլվանիայում, նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Այն ժամանակ հրազենից արձակված կրակոցի հետևանքով, վնասվել էր Թրամփի ականջը։

Երկրորդ մահափորձն իրականացվել է երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ֆլորիդայում, նրա գոլֆի ակումբում։ Տղամարդը հրացանի փողն անցկացրել է ցանկապատի միջով, հրացանը նկատած գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ։ Կասկածյալը դիմել է փախուստի, սակայն նրան ձերբակալել են։

Ամերիկյան լրատվամիջոցները, որոնք վերլուծել են Ռայան Ուեսլի Ռութի սոցցանցի էջերը, նրան անվանում են «Ուկրաինայի ջերմեռանդ կողմնակից»։ Բացի այդ, նրա անունից գործում է կայք, որը զինվորականների է հավաքագրում Ուկրաինայի զինված ուժերի համար: