Եվրոպական 3 ժողովրդավարություն՝ Հայաստան, Հունաստան, Մոլդովա․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ իր այցի մասին

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«3 օր, Ֆրանսիային մոտ եվրոպական 3 ժողովրդավարություն»․ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է վաղը մեկնարկելիք Հայաստան, Հունաստան, Մոլդովա իր այցից։

«Վաղը կմեկնեմ Հայաստան, ապա Հունաստան և Մոլդովա։

Ֆրանսիական դիվանագիտությունը, իր երեք գործընկերների հետ, հանձնառու է աջակցել Եվրոպայում և հանուն Եվրոպայի խաղաղությանն ու ինքնիշխանությանը:

Հայաստանն ու Մոլդովան, քանի որ ընտրել են ժողովրդավարությունը, անկախությունը և ուղին դեպի Եվրոպա, բախվում են ապակայունացման փորձերի և անընդունելի ճնշման։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ պատմական գործընկեր երկրի, բարեկամ երկրի, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտմանը անսասան է։ Մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն է՛լ ավելի ենք ամրապնդում. աջակցում ենք Հայաստանի դիմակայունության համար ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը։ Մենք համագործակցում ենք նաև պաշտպանության հարցերում։ Հայաստանին աջակցողների Ֆրանս-հայկական նախաձեռնությամբ մենք պաշտպանելու ենք Հայաստանը։

Հաջորդը Հունաստանն է․ բացառիկ գործընկեր Ֆրանսիայի համար։ Ավարտվում է օլիմպիական և պարալիմպիկ շրջանը, ինչը շատ բան է նշանակում մեր երկու երկրների համար: Մեր համագործակցությունը Եվրոպայում և Միջերկրական ծովում արժեքավոր է վաղվա  եվրոպական մարտահրավերներին դիմակայելու համար: Մարտահրավերներից մեկը Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում ընդունված՝ ապաստանի և միգրացիայի մասին պայմանագրի իրականացումն է։

Ես կավարտեմ իմ ճանապարհորդությունը Մոլդովայում։ Ես պատիվ կունենամ Գերմանիայի և Ռումինիայի հետ համանախագահելու Մոլդովային աջակցելու հարթակը, որը թույլ է տալիս մեզ շարունակել աշխատել Մոլդովայի անվտանգության և եվրոպական ապագայի ուղղությամբ։ Հստակ նախագծերը շարունակվում են, օրինակ, էներգետիկայի ոլորտում։

Եվրոպայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը վտանգված են: Իմ այցի այս երեք փուլերը ցույց կտան մեր հավատարմությունը ավելի միասնական, ավելի ուժեղ և ինքնիշխան Եվրոպային»,- իր խոսքում ասում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Սեպտեմբերի 16-ին կկայանա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի