ՌԴ-ն երկրից վտարում է Մեծ Բրիտանիայի 6 դիվանագետի․նրանք մեղադրվում են Ռուսաստանի անվտանգությանը սպառնալու մեջ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակիցների հավատարմագրման դադարեցման մասին, որոնց գործողություններում, ինչպես նշվում է, «բացահայտվել են հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ», գրում է Current time-ը։

ԱԴԾ-ն նշում է, որ «փաստաթղթային նյութեր են ստացվել, որոնք հաստատում են Լոնդոնի կողմից միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրման համակարգումը»։ Դրանք, իբր, վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինությունը «ռուսական ուղղությամբ դիվերսիոն քաղաքականության իրականացումը համակարգող հիմնական ստորաբաժանումն է», ինչպես նաև այն «վերափոխվել» է հետախուզական ծառայության. որի հիմնական խնդիրն է ռազմավարական վնաս հասցնել ՌԴ-ին»։

«Բացահայտված փաստերը հիմք են տալիս տնօրինության միջոցով Մոսկվա ուղարկված բրիտանացի դիվանագետների գործունեությունը որպես Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնալիք համարել»,-ասվում է հայտարարության մեջ։ Հավատարմագրերից զրկումը նշանակում է երկրից դիվանագետների ավտոմատ վտարում։

«Ռոսիա 24» պետական ​​հեռուստաալիքը հայտնել է վտարված բրիտանացի դիվանագետների անունները՝ Ջեսիկա Դևենպորտ, Գրեյս Էլվին, Էնդրյու Դաֆթ Քալում, Քեթրին Մակդոնալ, Թոմաս Ջոն Հիքսոն և Բլեյք Փաթել։ Նրանք, ինչպես հեռուստաալիքի եթերում ասել է ԱԴԾ աշխատակիցը, հանդիպել են ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ճանաչվել են որպես «օտարերկրյա գործակալներ»: Նրանց թվում են՝  «Մեմորիալն» ու «Новая газета»-ն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ  մեղադրել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը «դիվերսիոն գործողությունների» մեջ, որոնք «ուղղված են ռուս ժողովրդին վնաս պատճառելուն»։