Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
12.07.2017 | 11:00ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը:
ՀՀ նախագահի հրամանագրերում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Հրաչյա Աղաջանյանին ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն)»: