Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորին

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Սեպտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին:

ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ Դիանա Հովհաննիսյանն իր մասնագիտական գիտելիքներն ու ողջ ներուժը կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-383-Ա  հրամանով՝ Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝  հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Դատավորների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ արդարադատության համալիր բարելավման հայեցակարգին, պատասխանեց նաև դատավորներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին դատավորի սոցիալական անկախության երաշխիքներին, նյութատեխնիկական և օրենսդրական բնույթի առկա խնդիրներին:

ԲԴԽ նախագահը կրկին անգամ շեշտեց, որ Խորհուրդը բաց է և պատրաստակամ՝ դատավորների հետ պարբերաբար հանդիպելու և քննարկելու դատական իշխանությանը վերաբերող առանցքային բոլոր հարցերը:

 

 

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն