Դուրովը համագործակցում է Ֆրանսիայի հակահետախուզության հետ․ Libération

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Փարիզում հարցաքննության ժամանակ ասել է, որ կապ է պահպանում Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI, հակահետախուզություն) ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նրանց հետ հանդիպել է Դուբայում, գրում է Libération պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրի համաձայն՝ Դուրովը հասկացրել է, որ իր համար տեղին չէր լինի բացահայտել ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը։ Թերթը չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը։

Աղբյուրը նաև հայտնել է, որ Դուրովը, իր իսկ խոսքով, «ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում DGSI-ի հետ բացել է պաշտոնական կապի ալիք թեժ գծով և հատուկ էլփոստի հասցեով»։ Պարբերականի տվյալներով՝ Փարիզում ձերբակալվելուց հետո Դուրովը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ֆրանսիական իրավապահ մարմինների հետ և նրանց է տրամադրել իր բջջային հեռախոսը՝ դրան մուտքի կոդով։

Telegram-ը հրաժարվել է համագործակցել Եվրամիության իշխանությունների հետ, մոդերատորության հարցերում մեսենջերի քաղաքականությունը նույնպես Դուրովին ուղղված քննադատություն է առաջացրել, իր հերթին նշել է Le Monde-ը։

Ֆրանսիայի արդարադատության նախարարության պաշտոնյան էլ Politico-ին հայտնել է, որ Telegram-ը հրաժարվել է համագործակցել, մասնավորապես, Ֆրանսիայի իշխանությունների հետ, ինչը Փարիզում հիասթափություն է առաջացրել։