30 միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանում բռնաճնշումները ու մտահոգիչ անվանել Բաքվում COP29-ի անցկացումը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

30 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով COP29-ի նախաշեմին մեծացնել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին:

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, շարժումները, խմբերն ու անհատները, ընդգծում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունը այս տարվա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովից առաջ (COP29), որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Ադրբեջանի իշխանություններն անկախ քաղաքացիական հասարակությանն ու քննադատական ​​ձայները ճնշելու երկար պատմություն ունեն։ Այս իրավիճակում COP29-ի նման միջոցառման անցկացումը լուրջ մտահոգություններ է առաջացնում քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ բնապահպան ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների՝ ազատ ու անվտանգ գործելու կարողության վերաբերյալ համաժողովից առաջ, ընթացքում և հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավապաշտպան խմբերի գնահատմամբ՝ հարյուրավոր մարդիկ գտնվում են ճաղերի հետևում քաղաքական դրդապատճառներով: Ձերբակալությունների ալիքը շարունակվում է, տասնյակ ակտիվիստներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ են կալանավորվել անհիմն մեղադրանքներով։

Համատեղ հայտարարության մեջ մտահոգություն է հնչում Գուբադ Իբադօղլուի եւ Անար Մամեդլիի գործերով։ Նշվում է, որ առնվազն 18 լրագրողներ, որոնք կապված են Abzas Media-ի, Toplum TV-ի և Kanal 13-ի՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցների հետ, կա՛մ ճաղերի հետևում են, կա՛մ անհիմն քրեական հետապնդման են ենթարկվում: Օգոստոսի 21-ին իշխանությունները դավաճանության մեղադրանքով կալանավորել են Պրահայի Չարլզի համալսարանի ասպիրանտ, բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային լրատվամիջոցների թղթակից Բահրուզ Սամադովին: Հուլիսի 22-ին իշխանությունները կալանավորել են մեկ այլ հետազոտող Իգբալ Աբիլովին՝ դավաճանության կեղծ մեղադրանքով։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և անդամ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ կատարելու մարդու իրավունքների իր պարտավորությունները, այդ թվում՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակել կամայականորեն կալանավորված ակտիվիստներին և իրավապաշտպաններին: Նրանք նաև պետք է կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին՝ իրականացնելու կոնկրետ կառուցվածքային բարեփոխումներ, ներառյալ՝ ՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքներում փոփոխություններ»,- ասվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը՝

1․Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք անօրինական կերպով կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով և հանել նրանց առաջադրված կեղծ մեղադրանքները;

2․Վերջ տալ քրեական հետապնդման կիրառմանը՝ որպես իշխանության քննադատներին և քաղաքացիական հասարակության անդամներին ճնշելու գործիք;

3․Վերացնել քաղաքացիական հասարակության անհիմն սահմանափակումները՝ փոփոխություններ կատարելով ոչ կառավարական խմբերի և լրատվամիջոցների գրանցման ու ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին և առաջարկություններին:

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն ու անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Համաշխարհային բանկի խումբը, Ադրբեջանում բիզնես շահեր ունեցող ընկերությունները պետք է ամուր համերաշխություն ցուցաբերեն այդ երկրի անկախ քաղաքացիական հասարակության հետ։

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների թվում են Ամերիկյան առաջընթացի կենտրոնը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Freedom Now-ն, Human Rights House-ը, Human Rights Watch-ը, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը և այլն։