Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

ԿԺԴՀ-ն անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը։

Kyodo գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության աղբյուրին, գրում է, որ հրթիռը, հավանաբար, ծովն է ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Հրթիռի թռիչքի հեռահարության և բարձրության մասին տեղեկություն չի հաղորդվում։

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան դեպի արևելք բալիստիկ հրթիռ է արձակել հուլիսի 1-ին։ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) հաղորդմամբ՝ երկիրը հաջողությամբ փորձարկել է Hwasong-11da-4.5 նոր մարտավարական բալիստիկ հրթիռը։ Այն ունի 4,5 տոննա քաշով գերխոշոր մարտագլխիկ։

Մինչ այս՝ հունիսի 26-ին, Փհենյանն արկ էր արձակել դեպի Ճապոնական ծով։ Այն ժամանակ Հյուսիսային Կորեան պնդում էր, որ հաջողությամբ փորձարկել է անջատվող մարտագլխիկներով հրթիռներ: Սեուլը ենթադրում է, որ Փհենյանը գերձայնային հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, որն ավարտվել է անհաջողությամբ։