Մեծ հնարավորություն է. հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են «Mosshoes 2018»-ին

Լուրեր

15.06.2026 | 16:52
«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 16:43
Էլինա Ավանեսյան․ «Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
15.06.2026 | 16:32
ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը
15.06.2026 | 16:23
Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել
15.06.2026 | 16:17
Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր
15.06.2026 | 16:15
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
15.06.2026 | 15:10
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի // Ընտրակաշառքի համար պատիժները կխստացվեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 արտադրող սեպտեմբերի 10-13-ը Մոսկվայում կմասնակցնի կոշիկի և կաշվե իրերի արտադրության «Mosshoes 2018» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունների հետ միասին իրենց արտադրանքն են ներկայացնում 600 ընկերություն՝ աշխարհի 30 երկրներից։ Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Հայկական արտադրանքը ներկայացված է միջինից բարձր դասում։ Միջազգային ցուցահանդեսում մեր երկրի 6 արտադրողը ներկայացնում են «Սիմոնա», «Բաբիննի», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Սերաբիան» ապրանքանիշերը։

«Հայաստանյան կոշիկի արտադրությունը վերջին տարիներին ակնհայտորեն բարելավել է որակն ու դիզայնը՝ միջազգային շուկայում դառնալով ավելի մրցունակ։ Իսկ ցուցահանդեսում մեր կայուն տեղը շատ մեծ հնարավորություն է տալիս թուրքական արտադրանքի վրա կենտրոնացած սպառողական զանգվածը հայկական արտադրանքի կողմն ուղղորդելու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

«Mosshoes»-ը ոլորտի խոշորագույն ցուցահանդեսն է Արևելյան Եվրոպայում, անցկացվում է տարին 4 անգամ։ «Mosshoes 2018» աշնանայինն ակնկալում է 12 000 մասնագետների, դիստրիբյուտորների, խոշոր գնորդների այցելություն։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։