ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի համար ՌԴ-ի խորքերին հարվածելու սահմանափակումները չեղարկելու ուղղությամբ․ Բայդեն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ն աշխատում է չեղարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։

Հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը կվերացնի Կիևի կողմից հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները, Բայդենն ասել է. «Մենք հենց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քիչ առաջ հաստատել է, որ երկիրը բանակցություններ է վարելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան հեռահար զենքի օգտագործման հարցով, գրում է Bloomberg-ը։

«Մենք կքննարկենք և կլսենք [Ուկրաինայի խնդրանքը՝ վերացնելու հեռահար հրթիռների կիրառման սահմանափակումները]»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը շուտով թույլ կտա ուկրաինական բանակին օգտագործել հեռահար ATACMS հրթիռներ Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ Axois-ի տեղեկություններով՝ այս մասին սեպտեմբերի 11-ին Կիև ժամանելուն պես կհայտարարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։