Մուրմանսկի նահանգապետը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին․ երկու օդանավակայաններ փակվել են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսը հայտնել է, որ «թշնամական անօդաչու թռչող սարքերի գրոհներ» են իրականացվում շրջանի վրա, փոխանցում է Meduza-ն։

«Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այն ժամանակավոր սահմանափակումներին, որոնք մենք ստիպված ենք սահմանել։ Անվտանգության բարելավման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկ հակաօդային պաշտպանությունն աշխատում է թշնամու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ»,- տելեգրամում գրել է Չիբիսը՝ հարձակումից մարնամասներ չհայտնելով։

Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել էր, որ Մուրմանսկի և Ապատիտի օդանավակայանները ժամանակավորապես դադարել են գործել։ Մուրմանսկի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի ժամանակով 09:31-ից, Ապաատիում՝ 10:30-ից:

Baza տելեգրամ-ալիքն էլ գրել էր, որ երեք անօդաչու է հայտնաբերվել Սևերոմորսկի տարածքում, որտեղ գտնվում է Հյուսիսային նավատորմի գլխավոր ռազմածովային բազան։

Նախորդ անօդաչու թռչող սարքի հարձակումը Մուրմանսկի շրջանի վրա տեղի է ունեցել օգոստոսի 21-ին։ Այն ժամանակ ևս անօդաչու թռչող սարքեր են նկատվել Օլենյա օդանավակայանի մոտ, և սա առաջին գրոհն էր, որի ընթացքում ուկրաինական անօդաչու սարքերը կարողացել էին հասնել Արկտիկական շրջանից այն կողմ գտնվող օբյեկտներին։