Տաջիկստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ ՌԴ մեկնելուց

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Տաջիկստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա»: Այս մասին ասվում է ՌԴ-ում Տաջիկստանի դեսպանատան տելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նման միջոցի համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնությունում գործող «օտարերկրյա քաղաքացիների՝ օդային ու ցամաքային ճանապարհով պետական սահմանով մուտքի հսկողության ուժեղացված ռեժիմը», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մոսկվան սկսել է խստացնել իր միգրացիոն քաղաքականությունը մարտի 22-ին Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ողբերգության հետևանքով զոհվել է 145 մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Հետաքննության տվյալներով՝ ահաբեկչության հեղինակները Տաջիկստանի քաղաքացիներ են եղել։

Ապրիլի վերջին Տաջիկստանի ԱԳՆ-ն երկրում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորիևին մտահոգություն էր հայտնել «Տաջիկստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու մերժման անհիմն դեպքերի առնչությամբ, որոնք լայն տարածում են գտել»։

Իր հերթին, Տաջիկստանի Աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ գրանցում է աշխատանքային միգրանտների արտահոսք Ռուսաստանի Դաշնությունից։ Փոխնախարար Շահնոզա Նոդիրիի խոսքով՝ Տաջիկստանի բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են լքել Ռուսաստանը, իսկ ոմանք խոսում են նաև ճնշումների մասին։