Թրամփի հետ բանավեճից հետո Թեյլոր Սվիֆթը հայտարարել է Քամալա Հարիսին աջակցելու մասին

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

Ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը, որն Instagram-ում շուրջ 300 միլիոն հետևորդ ունի, հայտնել է, որ ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններում աջակցելու է դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, գրում է Current time-ը։

«Ես իմ ձայնը տալու եմ Քամալա Հարիսին ու Թիմ Ուոլցին 2024 թվականի նախագահական ընտրություններում»,- գրել է Սվիֆը։

Նա նշել է, որ Հարիսին համարում է «լավ խորաթափանցությամբ օժտված առաջնորդ»։ Սվիֆթը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները կարող է ավելիին հասնել, եթե առաջնորդվի «հանգստությամբ, ոչ թե քաոսով»։

Երգչուհին նաև պատմել է, որ հրապարակային հայտարարություն անելու որոշման վրա ազդել է Դոնալդ Թրամփի՝ արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված իր լուսանկարների հրապարակումը, որոնցում Սվիֆթը, իբր, պաշտպանում է նրա թեկնածությունը։

«Դա ինձ հանգեցրեց եզրակացության, որ ես պետք է լինեմ շատ անկեղծ այս ընտրություններում իմ իրական պլանների մասին»,- գրել է նա։

Ընթացիկ նախագահական քարոզարշավում երգչուհին արդեն կոչ է արել ամերիկացիներին քվեարկել սուպեր երեքշաբթի օրը։ Ենթադրվում է, որ Սպիտակ տունն ակտիվորեն փորձում էր ստանալ Սվիֆթի աջակցությունը՝ հույս ունենալով, որ նա կօգնի դեմոկրատներին հաղթել նախագահական ընտրություններում։ Ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Թեյլոր Սվիֆթը Բայդենի քարոզարշավի «աջակցության ամենամեծ և ամենաազդեցիկ թիրախն էր»։ Նա 2020 թվականին աջակցել է քաղաքական գործչին, միևնույն ժամանակ, քննադատել է Դոնալդ Թրամփին։

Ամերիկացիների գրեթե մեկ հինգերորդը կամ 18 տոկոսը պատրաստ է լսել Թեյլոր Սվիֆթի առաջարկներն այս տարվա նախագահական ընտրություններում։ Այս մասին են վկայում Newsweek ամսագրի կողմից անցկացված հունվարյան հարցումները, որոնց մասնակցել է 1500 ամերիկացի։ Միաժամանակ, հարցվածների 17 տոկոսն ասել է, որ ավելի քիչ հավանական է,  որ քվեարկի երգչուհու կողմից աջակցվող թեկնածուի օգտին, իսկ 55 տոկոսը նշել է, որ Սվիֆթի կարծիքը չի ազդի իրենց ընտրության վրա։