Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը սեպտեմբերի 11-ին Կիև կայցելեն

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմին հայտարարել է, որ այս շաբաթ կայցելի Ուկրաինա, ընդ որում, ինչն աննախադեպ է, նա Կիև կմեկնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Վերջինն այժմ այցով Լոնդոնում է, և պաշտոնյաներն այդ մասին հայտարարել են համատեղ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր արևմտյան քաղաքական գործիչները հաճախ են այցելում Ուկրաինա, սակայն շատ դեպքերում նրանց այցերի մասին նախապես չի հայտարարվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Լեմմին դեռևս չի մեկնել Ուկրաինա՝ հուլիսի 5-ից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։

ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս հաստատել է Կիև սպասվելիք այցի տեղեկությունը։ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին։

«Պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերի 11-ին Ուկրաինա կմեկնի ՄԹ արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ՝ ցույց տալու շարունակական աջակցությունն Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի ագրեսիայից, ինչպես նաև սեպտեմբերի 12-ին կայցելի Լեհաստան՝ խորացնելու մեր համագործակցությունն ու աջակցությունը Ուկրաինային՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ»,- X-ում գրել է Միլլերը։