Բաքուն Ֆրանսիայի քաղաքացուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել մետրոյի վագոնների նկարազարդման համար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն այսօր վճիռ է կայացրել երեք օտարերկրացիների գործով, որոնք գրաֆիտի են նկարել Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոյի վագոնների վրա։ Օտարերկրացիներն են՝ Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Թեո Հյուգոն, Նոր Զելանդիայի քաղաքացի Քվենտին դե-Սենտ Իսմայիլն ու Ավստրալիայի քաղաքացի Հան Փոլը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաբան Էլչին Սադիգովն ասել է, որ դատարանը որևէ քաղաքական նշանակություն չունեցող գրաֆիտիները համարել է «խուլիգանություն», որը հանգեցրել է ծանր հետևանքի՝ «պետական գույքին վնաս հասցնելու»։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ մյուսները տուգանվել են 6,800 մանաթով (շուրջ 3,500 եվրո)։

Փաստաբանը նշել է, որ վնասն արդեն ամբողջությամբ փոխհատուցվել է՝ նույնիսկ հաշվի առնելով գնացքի պարապուրդից կորցրած շահույթի փոխհատուցումը։

Մեղադրյալները խոստովանել են, որ գրաֆիտին նկարել են, բայց նաև ընդգծել՝ դա չեն արել խուլիգանական դրդապատճառներից ելնելով կամ վնաս պատճառելու դիտավորությամբ։ Նրանք հայտնել են, որ նմանատիպ բաներ արել են այլ երկրներում, սակայն մինչ այժմ տուգանվել են առավելագույնը 400 եվրոյով։

Սադիգովը նաև հայտնել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվելու դատարանի որոշման դեմ։

Հավելենք, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա մարտի 30-ին Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի վերոնշյալ քաղաքացիներն ապօրինի մուտք են գործել «Բաքու մետրո» ՓԲԸ-ին պատկանող տարածք և դիտավորությամբ պետական ​​գույքին վնաս պատճառել՝ նկարազարդելով այն։ Այդ ժամանակ Ֆրանսիայի քաղաքացի Հյուգոն դատարանի որոշմամբ կալանավորվել էր երեք ամիս ժամկետով, իսկ մյուսներն ազատ էին արձակվել։

Ավելի ուշ Հյուգոն դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Նա նշել էր, որ «հանցագործ չէ, այլ պարզապես նկարիչ, որը երկու ամիս է՝ բանտում է, և իր ընտանիքը շատ է տուժում այդ վիճակից»։ Նա խնդրել էր իրեն ազատ արձակել։

Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել չմեկնել Ադրբեջան առանց որևէ լուրջ պատճառի, քանի որ այնտեղ կարող են ենթարկվել ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների ռիսկի։

Էմմա Չոբանյան