Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 406, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 312, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36 և 1637 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 325-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 62-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14380 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 247 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 219, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 643, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 60, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3167, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 164, վարելու ընթացքում ծխելու՝ 462, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 542, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45, արագության գերազանցման՝ 2302 և 4229 այլ իրավախախտում։ 415 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1567-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 421-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 12 բեռնատար, 129-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։