Բաթումիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հանդիպումը

Լուրեր

11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

Բաթումիում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 11-րդ եռակողմ հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքկիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը երկկողմ հանդիպումներ են անցկացրել։

Հասանովն ու Գյուլերը հանդիպմանը, մասնավորապես, նշել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն բարձր մակարդակի համագործակցություն և ռազմավարական դաշինք ռազմական ոլորտում, ինչպես նաև բոլոր ոլորտներում, որոնք հիմնված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։ Նրանք վստահություն են հայտնել, որ փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջող զարգանալ։

Երկկողմ հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, փորձի փոխանակման, տարածաշրջանում և աշխարհում առկա ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման ուղիների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ։