Իրանի ԱԽ քարտուղարը Ռուսաստան է մեկնել

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի երկրների անվտանգության խորհուրդների բարձրագույն պաշտոնյաների հանդիպմանը, հայտնում է IRNA  գործակալությունը։

Ահմադիանը Ռուսաստան է մեկնել ռուս գործընկերոջ հրավերով։

Նշվում է, որ  ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Իրանի, Եթովպիայի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 20-22-ը Սանկտ Պետերբուրգում:

Հաղորդվում է, որ գագաթնաժողովի շրջանակում, բացի ԲՐԻԿՍ-ի անդամների հանդիպումից, տեղի կունենա նաև  կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների և հարավային որոշ երկրների անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ հանդիպումը։ Նրանց թվում են՝ Ինդոնեզիան, Թուրքիան, Ղազախստանը, Սերբիան, Թաիլանդը, Բելառուսը, Վիետնամը, Վենեսուելան, Ուզբեկստանը, Նիկարագուան, Կուբան, Ադրբեջանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Շրի Լանկան, Մավրիտանիան և Լաոսը։

Այս երկու միջոցառումների շրջանակում Ահմադիանն առանձին հանդիպումներ կունենա իր որոշ գործընկերների հետ։ Նա քննարկելու է միջազգային տարածաշրջանային կարևորագույն զարգացումները և երկկողմ հարաբերությունները քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ էներգետիկ միջանցքների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության նկատառումները: