Վճռականորեն դեմ ենք աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխությունների ցանկացած գործողության․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը վճռականորեն դեմ է աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխությունների ցանկացած գործողության։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, գրում է Mehr գործակալությունը։

Ինչ վերաբերում է Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համաձայնագրին, նա նշել է, որ աստաթուղթը մշակվել է Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ներքո և դրա ստորագրումը երկու երկրների նախագահների օրակարգում է։ Փաստաթղթի ստորագրումը կարող է անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար բոլոր ոլորտներում, հատկապես՝ առևտրային և տնտեսական։

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցիքն», Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրանը կարևորում է տնտեսական հարաբերությունների և հաղորդակցության ուղիների արգելափակումների վերացմանն աջակցելը և Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև խաղաղության հաստատումը։ Օտար դերակատարները, որոնց շահերը ապահովում են Կովկասում անկայունությունը, ձգտում են ապակայունացնել տարածաշրջանը»։

Քանանին նաև հավելել է, որ լրջորեն աջակցում են 3+3 մոդելի վրա հիմնված տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ամրապնդմանը։

«Իրանը հարևանության քաղաքականության շրջանակում աջակցում է կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, և այդ շրջանակներում մենք աջակցում ենք տրանսպորտային ուղիների  արգելափակումների վերացմանը։ Մեր կարծիքով՝ այս շրջանակը կարող է օգնել ամրապնդել կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Մենք հայտարարում ենք՝ վճռական դեմ ենք աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխությունների ցանկացած գործողության»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։